‘Ջեյմի Ռեդնապ. «Հարկավոր չէ տակտիկապես հանճար լինել, որպեսզի պայմանագիր կնքես Անխել դի Մարիայի և Ռադամել Ֆալկաոյի հետ»’

608

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի աշխատանքի վերաբերյալ:

«Հարկավոր չէ տակտիկապես հանճար լինել, որպեսզի պայմանագիր կնքես Անխել դի Մարիայի և Ռադամել Ֆալկաոյի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր երկրպագու դա կարող էր անել։ Դա ատոմային ֆիզիկա չէ։

«Լեսթերի» հետ խաղում բոլորը կարող էին համոզվել, որ «Յունայթեդն» ամենևին այն չէ, ինչպիսին պիտի լինի։ Թիմը պաշտպանության հետ խնդիրներ ունի, որովհետև ձեռք չի բերել բարձրակարգ կենտրոնական պաշտպանի։ Նրանք Չեմպիոնների լիգայի հանդիպում չեն ունեցել, այդ պատճառով պաշտպանությունը շտկելու համար բավական ժամանակ ունեին։ Որևէ արդարացում չի կարող լինել. Պրեմիեր լիգայի նորեկից բաց թողած 5 գոլերը պարազապես մղձավանջ է»,– Ռեդնապի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 5–րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։5 հաշվով զիջել է «Լեսթերին», երբ խաղը ընթացքում առջևում էր 3։1 հաշվով։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հերիք է չարախոսեք. մենք ընդամենը ազատ մրցակցում ենք’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’