‘Ջեյմի Վարդին հետաքրքրել է «Ռեալին»’

959

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ցուցակում:

AS-ի համաձայն՝ Արքայական ակումբը դիտարկում է 29-ամյա անգլիացուն ամռանը ձեռք բերելու տարբերակը: Ավելի վաղ Վարդին հայտնել էր, որ չի պատրաստվում հեռանալ անգլիական ակումբից, որի հետ վերջերս կնքել էր նոր պայմանագիր:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 19 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Գլազգոյում սպանված մուսուլմանը խաղաղություն էր քարոզում’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Չեմ բացառում, որ ամռանը կավարտեմ կարիերաս ‘