‘Ջեյմս Մեթիս. Քաթարի ճգնաժամը հարկավոր է կարգավորել’

2321

ԱՄՆ պաշտպանության նախարարը կոչ է արել բոլոր կողմերին, որոնցից այս կամ այն կերպ կախված է Քաթարի շուրջ ճգնաժամի կարգավորումը, անպայման փոխզիջումներ գտնել: Ջեյմս Մեթիսն այդ մասին խոսել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում զինված ուժերի բյուջեի քննարկումներից առաջ:

«Ներկայիս էմիր Ալ Թանին չափազանց բարդ և խճճված ժառանգություն է ստացել, նա ջանում է անհրաժեշտ ուղղությամբ զարգացնել Քաթարի հասարակությունը: Բայց, մյուս կողմից, բոլորը համաձայն են, որ ահաբեկչական խմբավորումների ցանկացած ֆինանսավորում ոչ բարեկամական քայլ է մեր ընդհանուր շահերի հանդեպ»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:

Քուվեյթի իշխանությունները տեղեկացրել են, որ Դոհայում իրենց զրուցակիցները ողջունել են միջազգային դիվանագիտության՝ լարվածությունը թուլացնելուն ուղղված ջանքերը, սակայն Քաթարը պետք է կատարի պայմանը՝ դադարեցնի ծայրահեղականների աջակցությունը, ինչն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: Մյուս կողմից՝ Քաթարն ընդգծել է, թե ոչ ոք իրեն չի կարող թելադրել՝ ինչ արտաքին քաղաքականություն վարի ինքը:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվա-Երեւան ավտոբուսի հերթական վթարն է տեղի ունեցել Վորոնեժում. 3 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը ԱՄՆ-ին մեղադրել է չեչեն գրոհայիններին աջակցելու և «Ալ-Քաիդան» ստեղծելու մեջ’