‘
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր Թվիթերյան էջում գրում է, որ չի կարողանա մասնակցել համանախագահների այցին տարածաշրջան: «Անձնական պատճառներից ելնելով՝ չեմ կարող միանալ Երևան և Բաքու ԵԱՀԿ ՄԽ միջնորդների այցին: Հաջողություն եմ մաղթում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություներում»,-նշվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն հոկտեմբերի 17-ին:
‘