‘Ջեյմս Ուորլիքը սերտ համագործակցություն է ակնկալում ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության հետ’

587

Բեռնի հանդիպումից հետո անհամբերությամբ սպասում ենք ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության հետ ավելի սերտ համագործակցության: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրանց փորձառու դիվանագետներն իրենց աջակցությունը կբերեն մեր ընդհանուր օրակարգին», — գրել է նա:                                                        

Նշենք, որ հունվարի 14-ին Բեռնում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալթերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համագործակցությունը: Բուրհալթերը երախտագիտություն է հայտնել նրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերի համար:

 

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ. Իսրայելին մնացել է ութ տարի’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը իր օրհնանքն է փոխանցել հայ ժողովրդին’