‘Ջեյմս Ուորլիքի նշանակումը ՄԽ համանախագահի պաշտոնում վկայում է ԱՄՆ առաջնահերթ վերաբերմունքի մասին’

648

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Յան Քելլին մեկնաբանել է դեսպան Ջեյմս Ուորլիքին իր պաշտոնում նշանակելու Սպիտակ տան որոշումը:

«Ես վաղուց եմ ճանաչում Ջեյմս Ուորլիքին: Նա ամենատաղանդավոր և փորձառու դիվանագետներից է: Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, մենք վստահ ենք, որ նա հսկայական աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ, հայտարարել է Քելլին:

Ամերիկացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ Ուորլիքի նշանակումը ևս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ-ը առաջնահերթ վերաբերմունք ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Իսկ ինձ համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը», — ասել է Քելլին, ով այդ պաշտոնում կմնա մինչև սեպտեմբեր, երբ նրան կփոխարինի Ջեյմս Ուորլիքը:

 

Նախորդ հոդվածը‘Նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 9-ին՝ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների’