‘
Մենք կարևորում ենք Մինսկի խմբի անդամ Գերմանիայի մասնակցությունը խորհրդատվություններին` ղարաբաղյան գործընթացում առաջընթացի հասնելու նպատակով: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» հայտարարել է ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը` ամփոփելով անցած շաբաթ Բեռլինում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հանդիպման արդյունքները: «Համանախագահներն անհամբերությամբ սպասում են հակամարտող կողմերի նոր հանդիպումների և բանակցությունների շարունակման` երկարաժամկետ կարգավորման նպատակով», — նշել է նա: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆոն:
‘