‘Ջեյմս Պալոտա. «Մենք ստիպված էինք վաճառել Սալահին»’

1585

«Ռոմայի» նախագահը բացահայտել է Մոհամեդ Սալահի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու շարժառիթները։ Պալոտան նշել է, որ ստիպված են եղել վաճառել եգիպտացի կիսապաշտպանին։

— Ես իրոք շատ եմ սիրում այդ ֆուտբոլիստին։ Բայց ոչ բոլորին է հայտնի, որ մենք հնարավորություն չունեինք նրան պահելու թիմում։ Տրանսֆերը միակ ելքն էր։ Գայլերը պարտավոր էին հավանություն տալ հարձակվողի տրանսֆերին։

Սալահը «Ռոմայի» հետ պայմանագրով մի տարի ուներ, և ինքն է պնդել իր վաճառքը, որովհետև շատ էր ուզում կրկին իրեն դրսևորել ԱՊԼ-ում,- տեղեկացրել է Պալոտան։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն նույնն է թողել կոռուպցիայի գործով Սալվադորի հավաքականի նախկին մարզչի պատիժը’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայում 15 տարվա մեջ առաջին անգամ ակումբը ոչ մի ֆուտբոլիստ ձեռք չի բերել ամռանը’