‘
Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire հանդեսին պատմել է իր «Ավատար» ֆիլմի սիքվելների (շարունակության) մասին: Դրանցից առաջինի պրեմիերան տեղի կունենա 2016-ի դեկտեմբերին: Կինեմատոգրաֆիստը գովաբանել է իր ապագա աշխատանքները՝ օգտագործելով որոշ անզուսպ արտահայտություններ:
«Ես ձեզ մի բան կասեմ՝ դրանք գժոտ են լինելու: Բերաններդ բաց կմնա ու տակներդ կանեք», — ասել է նա:
Սցենարների վրա աշխատում են չորս հեղինակներ, ընդ որում, սկզբնական էտապում նրանք աշխատել են միանգամից բոլոր չորս ֆիլմերի վրա, եւ ոչ ոք չի կռահել, թե ի վերջո ով որ կինոնկարի վրա է աշխատելու:
«Ես գիտեի, որ եթե սցենարիստներին ժամանակից շուտ կոնկրետ առաջադրանքներ տամ, նրանք մեկ այլ ֆիլմի քննարկման պատճառով կշեղվեն գործից», — ասել է Քեմերոնը:
Նախնական՝ «Ավատար-2», «Ավատար-3» եւ «Ավատար-4», անունները կրող ֆիլմերը կնկարահանվեն վայրկայնում 48 կադր տեխնոլոգիայով:
2009-ին լույս տեսած «Ավատարը» երեւակայական Պանդորա մոլորակի բնակիչների մասին գիտա-ֆանտաստիկ ֆիլմ է, որը շուկայում ռեկորդ է սահմանել՝ ցուցադրություններից 2 միլիարդ դոլարից ավել գումար հավաքելով:
‘