Ջեյք Սալիվանը հաստատել է Ռուսաստանի հետ անդրկուլիսյան շփումների առկայությունը

142

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բանակցություններ են ընթանում, ինչը նախկինում կողմերը գերադասում էին չհրապարակայնացնել։

Առաջինը չհայտարարված շփումների գոյության մասին տեղեկացրել էր ամերիկյան Wall Street Journal գործարար պարբերականը; Թերթը գրել էր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Սալիվանը գաղտնի զրույցներ է ունենում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի  և Կրեմլում արտաքին քաղաքականության հարցերով բարձրաստիճան խորհրդական Յուրի Ուշակովի հետ։

Պարբերականի տվյալներով՝ բանակցությունների նպատակը Ուկրաինայում միջուկային էսկալացիան կանխելն էր, այլ ոչ թե պատերազմն ավարտելու պայմանների քննարկումը։

Սկզբում Սպիտակ տունը և Կրեմլը հրաժարվում էին մեկնաբանել մամուլի լուրերը, բայց ոչ էլ հերքում էին դրանք։

Սակայն նախորդ  օրը Նյու Յորքում հրապարակային ելույթի ժամանակ Ջեյք Սալիվանը խոստովանել է, որ Վաշինգտոնի և Ռուսաստանի ղեկավարության միջև կապուղիները բաց են։ Ըստ նրա՝ դա բխում է ԱՄՆ-ի շահերից, և Վաշինգտոնը իրեն հաշիվ է տալիս, թե ում հետ գործ ունի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին ռադային առաջարկել է ռազմական դրությունը երկարացնել 90 օրով
Հաջորդ հոդվածըԳերմանիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել UBS բանկի մասնաճյուղերում