‘Ջեյ-Զին խոստովանել է, որ դավաճանել է Բեյոնսեին:’

4842

Ռեփեր Ջեյ-Զին խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ Բեյոնսեին: New York Times Style Magazine-ին տված բաց հարցազրույցում նա պատմել է, որ մանկուց ի վեր իր շուրջ պատ է կառուցել՝ խնդիրներից պաշտպանվելու համար: Դա ներփակվածության պատճառ է դարձել ու հանգեցրել է դավաճանության:

«Ավելի ծանր բան չկա, քան տեսնել ցավ ինչ-որ մեկի դեմքին, իմանալ, որ դու ես դրա պատճառը եւ ապրել դրանով», — ասել է նա:

Ամուսինների հարաբերությունների բարդությունների մասին ակնարկներ կարելի է գտնել աստեղային զույգի երգերում:

«Մենք փորձում ենք վերապրել խնդիրները: Իսկ երբ դու միացնում ես վերապրելու ռեժիմը, ի՞նչ է տեղի ունենում: Դու փակվում ես, թաքցնում ես բոլոր զգացմունքները»,- ասել է Ջեյ-Զին:

Երգիչն ակնարկել է, որ Բեյոնսեի հետ ամուսնալուծության եզրին է եղել, բայց այցելել է հոգեթերապեւտի ու որոշ ժամանակ անց կարողացել է հաղթահարել անցյալի պրոբլեմները:

Ռեփերի դավաճանության մասին առաջին լուրերն ի հայտ են եկել 2013-ին, երբ մամուլում հայտնվեց «էլեվեյթորգեյթ» (վերելակի գործ) անունն ստացած պատմությունը: Այդ ժամանակ Բեյոնսեի կրտսեր քույրը վերելակում Ջեյ-Զիի հետ գտնվելիս բռունցքներով հարձակվել է նրա վրա, իսկ հետո ոչ մի մեկնաբանությւոն չի տվել իր վարքի վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Վրաց վարչապետի այցը Երեւան հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը սեփական նախաձեռնությամբ լրացուցիչ մարզումներ է անցկացնում’