Ջենարո Գատուզոն կգլխավորի «Վալենսիան»

49

Իտալացի Ջենարո Գատուզոն կնշանակվի իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ 44-ամյա մասնագետի նշանակման մասին պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկա օրերին։

Ջենարո Գատուզոն անցած ամռանը պայմանագիր էր կնքել իտալական «Ֆիորենտինայի» հետ, սակայն ակումբի ղեկավարության հետ տրանսֆերային ռազմավարության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով երկու շաբաթից հեռացավ պաշտոնից։ Նախկինում նա գլխավորել է նաեւ իտալական «Պիզան», «Միլանը» եւ «Նապոլին»։

Իսպանիայի ավարտված առաջնությունում «Վալենսիան» գրավել է 9-րդ տեղը։

Նախորդ հոդվածըՄադրիդի «Ռեալի» նորեկը
Հաջորդ հոդվածըԽուան Մատան հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»