‘
«Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, որն այժմ հանդես է գալիս շվեյցարական «Սյոնում», իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Միլան» — «Բարսելոնա» մրցավեճի մասին, որի առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 20-ին:
«Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Մրցավեճերի ոչ մի սցենար նախօրոք չի լինում, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլը կարող է անկանխատեսելի լինել: Բնականաբար, թղթի վրա «Բարսան» ավելի ուժեղ է, բայյց անցած տարի Մոչերինոյի գոլը «Միլանին» ոչ-ոքի բերեց: Ինչո՞ւ չի կարող նույնը կրկնվել այս անգամ: Մեսին հրաշալի ֆուտբոլիստ է: Կրիշտիանու Ռոնալդուն՝ նույնպես, սակայն արգենտինացու մասին կարող եմ ասել, որ նա կարծես այլ մոլորակից լինի: Սովորական ֆուտբոլիստը ի զորու չէ տարեկան 90 գոլ խփել»,- Գատուզոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն:
‘