‘Ջենիֆեր Լոպեսի աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ճեմուղում’

1040

Հոլիվուդի Փառքի ճեմուղում հայտնվել է երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի անվանական աստղը, այսօր հաղորդել է Los Angeles Times թերթը: Այն ճեմուղու  2500-րդ աստղն է: Հանդիսավոր արարողությանը դերասանուհին ներկայացել է Կասպեր Սմարթի, ռեփ երգիչ Պիթբուլի և դերասանուհի Ջեյն Ֆոնդայի հետ միասին: Ուշագրավ է, որ Հոլիվուդյան ճեմուղում իր աստղի բացմանը Լոպեսը կարող էր նաև չլինել. 2013 թ. մայիսին անհայտ հանցագործը կրակել էր նրա վրա այն պահին, երբ Լոպեսը հարցազրույց էր տալիս: Ոստիկանությանը չէր հաջողվել ձերբակալել հանցագործին:

Ջենիֆեր Լոպեսը 43 տարեկան է: Իր կարիերայի 15 տարիների ընթացքում աշխարհում վաճառվել է Լոպեսի ալբոմների 55 միլիոն օրինակ: Բացի նկարահանվելուց և երգելուց՝ Ջենիֆերը նաև հեռուստահաղորդում է վարում, հագուստի և օծանելիքի մոդելներ ստեղծում, ինչպես նաև՝ զբաղվում է բարեգործությամբ, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան փակել է Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիություն’