‘Ջենովայի կամրջի վթարը. զոհերի թիվն աճել է ‘

1959

Ջենովայի կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի:

Իտալական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ վերջինը բետոնե փլատակներից փրկարարները դուրս են բերել ճզմված ավտոմեքենա, որում եղել է ամուսնական զույգ և նրանց իննամյա դուստրը: Դեռևս երկու մարդ համարվում է անհետ կորած:

Մորանդի կամրջի փլուզումը, որով անցնում է  այդտեղի հիմնական ավտոմայրուղիներից մեկը, տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, օրվա առաջին կեսին, երբ հորդառատ անձրև էր տեղում, և տեսանելիությունը շատ վատ էր:

Անցած շաբաթ՝ համազգային սգո օրը, Ջենովայում տեղի է ունեցել զոհերի պետական հուղարկավորությունը: Հարազատներից ոմանք գերադասել են այդ արարողությունն անել առանց իշխանությունների մասնակցության, որոնց նրանք մեղադրում են տեղի ունեցած ողբերգության համար:

Ջենովայի Առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի շենքում, որտեղ տեղի է ունեցել հուղարկավորության արարողությունը, ներկա են եղել երկրի նախագահ Սերջիո Մատարելլան և վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Թբիլիսի քաղաքում. տուժած 9 ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Խուզարկություն Ռ. Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում’