‘
Իտալական Ա սերիայում հանդես եկող «Ջենովա» ակումբի նախագահ Էնրիկո Պրեցիոզին ավելի շուտ հայկական իրականությանը բնորոշ պատմության հերոս է դարձել:
Պրեցիոզիին հունից հանել է Il Secolo XIX պարբերականի լրագրող Վալերիո Արիչյելոյի հարցը ակումբի բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին:
Կարճատեւ վիճաբանությունից հետո ակումբի նախագահը հարձակվել է լրագրողի վրա, խլել նրա տեսախցիկը եւ նետել գետնին: Արդյունքում տեսախցիկը ջարդվել է եւ արդեն ենթակա չէ վերականգնման: Միջադեպին հետեւած աղմուկից հետո Պրեցիոզին ներողություն է խնդրել եւ պատրաստակամություն հայտնել փոխհատուցել պարբերականին հասցրած վնասը, ինչը արդեն բնորոշ չէ հայկական իրականությանը:
‘