ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան մամուլի ծառայության նոր ղեկավար է նշանակել․ 44-ամյա Կարին Ժան Պիեռը Ջեն Փսակիին կփոխարինի եկող շաբաթվա վերջին և կդառնա առաջին սևամորթ կինը և ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչն այդ պաշտոնում։
2020 թ․ Բայդենի նախագահական ժամկետի սկզբից Ժան Պիեռը զբաղեցնում է Փսակիի առաջին տեղակալի պաշտոնը։
Ջեն Փսակին, որը տարբեր ներկայացուցչական պաշտոններ է զբաղեցրել Բարաք Օբամայի և Ջո Բայդենի վարչակազմերում, լքում է Սպիտակ տունը, որպեսզի դառնա ձախ ազատական MSNBC հեռուստաալիքի հաղորդավար։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը վարչակազմի դեմքն է՝ ուղղված ԶԼՄ-ներին, ինչպես և երկրին ու աշխարհին։
ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամ այդ պաշտոնը կզբաղեցնի սևամորթ կինը և բացահայտ լեսբուհին։
Փոխանցում է BBC-ն։