‘Ջեն Փսակի. ԱՄՆ-ը չի փոխի հարաբերությունները Հայաստանի հետ’

738

ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ վերջինիս՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել նախօրեին ՌԴ պետդումայի ընդունած որոշումը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու որոշումը վավերացնելու վերաբերյալ:

«Բոլոր երկրներն իրավունք ունեն  քաղաքական և տնտեսական զարգացման ուղի ընտրել՝ ելնելով իրենց շահերից: ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունը Հայաստանի հետ՝ նրա դեմոկրատական զարգացմանն աջակցելու համար»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Սերժ Սարգսյանի իմանալ-չիմանալու խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Կրիմինալը գրոհում է. «Հրապարակ»’