«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Ալաշկերտի» դեմ սպասվող խաղի մասին։
«Մենք ուժեղ թիմի դեմ ենք մրցելու։ Չեմ մտածում մյուս խաղերի մասին։ Պետք է մտածել վաղվա խաղի մասին, որտեղ մենք իրոք ուժեղ թիմի դեմ պետք է պայքարենք։
Պատասխան խաղից առաջ պետք է փորձենք դրական արդյունքի հասնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սթիվեն Ջերարդը։
