‘
«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոսել է պատճառների մասին, որոնք իրեն ստիպել են որոշում կայացնել ՄԼՍ-ի «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելու մասին։
«Ես սկսել էի ավելի հաճախ փոխարինման մտնել, դրանից խաղի կիրքն արդեն այն չէր։ Ամեն ինչ այսպես է. ես գալիս եմ աշխատանքի երկուշաբթի առավոտյան, անհամբերությամբ սպասում եմ շաբաթ օրվան, պատրաստվում եմ դաշտ դուրս գալուն, հերթական պայքարին իմ լավ ընկերների հետ, և դա է իմ կիրքը։
Երբ մարզիչը հրավիրում է քեզ իր գրասենյակն ու ասում, որ այլևս այդպես չի լինելու, քո ժամանակը դաշտում սահմանափակ է լինելու, որոշում ընդունելու ժամանակն է գալիս։ Առանց կրքի դաշտ դուրս գալն ինձ համար չէ։ Ամեն ինչ այս տարի փոխվեց։
Այս շաբաթ ամբողջ ուշադրությունն ինձ վրա է լինելու։ Դա ինձ շատ է դուր գալիս, փորձում եմ երկրպագուներիս առաջ ինձ լավ դրսևորել։ Կաշխատեմ օգնել թիմին հաղթել եզրափակիչ խաղում, սակայն շատ տարօրինակ զգացողություն է, որ պետք է հրաժեշտ տամ «Լիվերպուլին»։ Այս տարիներին իմ կողքին եղած բոլոր մարդկանց նկատմամբ հույզերի հսկայական հոսք կլինի,-ասել է Ջերարդը։
‘