‘Ջերարդ. «Դեռ վաղ է գնահատել Կլոպի աշխատանքը»’

1072

«Լիվերպուլ»-ի նախկին ավագ Սթիվեն Ջերարդի կարծիքով՝ թիմի ղեկավարները պետք է ավելի շատ ազատություն տրամադրեն գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Սթիվենն, ով այժմ հանդես է գալիս MLS-ում, «Լիվերպուլ»-ից նոր տրանսֆերներ է սպասում:

«Դեռ վաղ է գնահատել Կլոպի աշխատանքը: Նա դեռ չի ընտրել ֆուտբոլիստներ՝ թիմը իր ձևով կազմավորելու համար, հավաքներ չի անցկացրել: Ֆուտբոլիստները դեռ նոր են ընկալում Յուրգենի աշխատանքի մեթոդները:

Կլոպին պետք է գործողությունների ազատություն տալ: Իսկ երկրպագուները պետք է համբերությամբ զինվեն: Ինչ վերաբերում է ակումբի ղեկավարներին, ապա չէր խանգարի տրանսֆերային պատուհանի ժամանակ ակտիվ աշխատանքը»,- ESPN-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘«Australian Open». Գոֆենը՝ օրվա լավագույն հարվածի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» հերքել է Գվարդիոլայի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը’