‘Ջերարդ. «Ես ու Ֆրենկը երբեք չենք մրցակցել, հիանալի հարաբերություններ ունենք»’

837

«Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ պետք չէ իրեն համեմատել «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ:

-ԱՄՆ տեղափոխությունից հետո հույս ունեի, որ մարդիկ վերջապես կդադարեն համեմատել ինձ ու Ֆրենկին: Իհարկե, նա լեգենդար ֆուտբոլիստ է և MLS-ի լավագույն խաղացողներից է, բայց երկուսս էլ ավարտել ենք մեր կարիերայի անգլիական փուլը, և չեմ կարծում, որ այժմ մեր թեման պետք է քննարկեն ԱՄՆ-ում: Ես ու Ֆրենկը երբեք չենք մրցակցել, հիանալի հարաբերություններ ունենք,-Ջերարդի խոսքը մեջբերված է «Eurosport»-ից:

Հիշեցնենք, որ Սիթվեն Ջերարդը նախքան «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխվելը հանդես է եկել «Լիվերպուլում», իսկ Ֆրենկ Լեմպարդը պաշտպանել է «Չելսիի» գույները:

Նախորդ հոդվածը‘Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդ. ԻՊ ջիհադիստները կոչնչացվեն’