‘Ջերարդ. «Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաջողությունների կհասնի»’

805

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը, ով այժմ հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիում», կարծում է՝ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ հարազատ թիմը կարող է հաջողությունների հասնել:

-Կարծում եմ՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները պետք է գոհ լինեն: Նման մարզչի հետ աշխատելը պատիվ է յուրաքանչյուրի համար, և նշանակություն չունի՝ դու երիտասարդ ֆուտբոլիստ ես, թե փորձառու… Ցանկանում եմ ընդգծել, որ «Լիվերպուլում» այժմ հիանալի մթնոլորտ է. բոլորը կատակում են, ժպտում:

Յուրգենը շատ կենսուրախ մարդ է: Նրա մարզումներից ես էլ եմ նոր բաներ սովորել: Միշտ պետք է սովորել, ցանկացած տարիքում: Ինքս փորձում եմ յուրաքանչյուր մարզչից ինչ-որ բան ստանալ: 

Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաջողությունների կհասնի: Անիրական ոչինչ չկա. թիմի վերջին արդյունքներն ուրախացնում են: Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լեսթերը» զարմացնում է, բայց ամեն ինչ կարող է փոխվել: «Լիվերպուլին» հնարավորինս շատ հաղթանակներ եմ ցանկանում,-ասել է Ջերարդը:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. «Ես չեմ անհանգստանում ապագայիս համար»’
Հաջորդ հոդվածը‘Բլատեր. «Ես ավարտեցի աշխատանքս ֆուտբոլում։ Ես կորցրեցի հավատս ՖԻՖԱ-ի նկատմամբ»’