‘Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’

936

Մարտի 13-ին հատկապես օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ, 15-17-ին մինչև 25-30 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-17-ին աստիճանաբար կբարձրանա և մարտի 17-ին 12-ի համեմատ բարձր կլինի 9-11 աստիճանով:

Երևանում մարտի 13-ին հատկապես օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Երևանի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.00C (2009 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան   -12.00C (1887 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  4.80C

Նախորդ հոդվածը‘Ի՞նք է գնացել, թե Պուտի՞նն է հրավիրել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դրամը փլուզվու՞մ է. Մամուլ’