‘Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա’

1376

Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1…-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-6 աստիճան ցուրտ:

 

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևանի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   21.00C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -6.40C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   7.20C


Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում «Գառնի-Երևան» ջրատարի վրա’
Հաջորդ հոդվածը‘Պահպանե՛ք հրադադարը. Համանախագահներ’