‘Ջերմաստիճանն էապես չի փոխվի’

863

Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ առավելապես ձյուն, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 2-ին, 3-4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, 2-3-ին ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-6-ին կբարձրանա 6-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.80C (1987թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -20.30C (1893 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.30C

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը հրապարակել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը’