‘
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ մեկնում է Անկարա` ծանոթանալու Թուրքիայի դիրքորոշմանը:
«Այսօր մեկնում եմ Անկարա: Ակնկալում եմ լսել Թուրքիայի դիրքորոշումը»,- գրել է Ուորլիքը՝ չհստակեցնելով, թե որ հարցի շուրջ:
Ջեյմս Ուորլիքը վերջերս աչքի է ընկնում «թվիթերյան» ակտիվությամբ: Նրա թողած գրառումներից մեկը, որում ամերիկացի համանախագահը զուգահեռներ էր տանում Հյուսիսային Կիպրոսի եւ ԼՂ հակամարտությունների միջեւ, լուրջ քննարկումների առիթ էր դարձել:
‘