‘Ջեքի Չանի որդուն ձերբակալել են թմրանյութերի պատճառով’

1075

Ջեքի Չանի որդին` երգիչ եւ դերասան Ջեյսի Չանը ձերբակալվել է Պեկինում ընկերոջ` թայվանցի դերասան Կայ Կոյի հետ միասին: Ոստիկանները նրանց մոտ թմրամիջոցներ են հայտնաբերել, տեղեկացնում է South China Morning Post-ը:

Նշվում է, որ 31-ամյա Չանը եւ 23-ամյա Կոն միացել են այն հայտնիների եւ հայտնիների երեխաների թվին, որոնք վերջին երկու տարում մեղադրվել են այս հոդվածներով: Ընկերներին քրեական պատիժ է սպառնում:

Ջեյսի Չանը պարեր ու դերասանական վարպետություն է ուսանել Լոս_Անջելեսում, նաեւ սովորել է դասական կիթառ նվագել: Դեռահաս տարիքում յուրացրել  էլէկտրոկիթառը: Կրտսեր Չանը մի քանի անգամ նկարահանվել է կինոյում, կրկնօրինակել է կռունկի ձայնը «Քւնգ-ֆու Պանդա» մուլօտֆիլմում: Այժմ նա նկրահանվում է հիմնականում չինական արտադրության ֆիլմերում: 

Նախորդ հոդվածը‘Ջասթին Բիբերին տուգանել են կապիկի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սահմանային վերջին միջադեպերը ղարաբաղյան, հայաստանյան և աշնանային քաղաքական կոնտեքստում’