ԱՄՆ նախագահի հրաժարականը, ով էլ որ դա լինի, ինչպես նաև նրա շրջապատի հրաժարականը, կարող է լուծել մարդկության վատթարագույն խնդիրները։
Նման կարծիք է հայտնել կիրակի օրը ամերիկացի քաղաքական գործիչ, Քենթուկի նահանգի նահանգապետի թեկնածու Ջեֆրի Յանգը։
Ավելի վաղ 66-ամյա քաղաքական գործիչը հայտարարել է, որ ԱՄՆ բոլոր նախագահներին, 1945 թվականից սկսած, կարելի է համարել ռազմական հանցագործներ։
«Եթե մեկը հարցնում է՝ «ի՞նչ է պետք անել այս սարսափելի վիճակում», ապա իմ պատասխանը միշտ այսպիսին է՝ «նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց և հեռացնել ԱՄՆ նախագահին ու ազգային անվտանգության համար պատասխանատու նրա թիմին»։ Դա միշտ լավագույն պատասխանն է բոլոր վատթարագույն խնդիրներին, որոնց բախվում է մարդկությունը»,- գրել է Յանգը Twitter-ում։
Յանգը 2012 թվականից բազմիցս առաջադրվել է Քենթուկի նահանգի ընտրություններում, բայց ոչ մի անգամ հաջողության չի հասել։
Փոխանցում է tass.ru-ն։