Ջեֆ Բեզոսը մեկնում է տիեզերք սեփական տիեզերանավով

107

Այսօր Amazon ընկերության հիմնադիրը, աշխարհի ամենահարուտ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, կուղևորվի տիեզերք ՝ իր Blue Origin  ընկերության ստեղծած տիեզերանավով։

Բեզոսից բացի՝ տիեզերանավում կլինեն՝ նրա եղբայր Մարկը, ավիատիեզերական արդյունաբերության վետերան, տիեզերական թռիչքների առաջին կին հրահանգիչ, 82-ամյա Ուոլլի Ֆանքը և Հոլանդիայից 18-ամյա ուսանող Օլիվիե Դեյմենը։

Բեզոսը վաղուց է ծրագրել այս թռիչքը։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա նա կդառնա երկրորդ «տիեզերական միլիարդատերը», որը թռչում է ստրատոսֆերայի սահման սեփական ընկերության տիեզերանավով։

Առաջինը հուլիսի 11-ին դա արել է բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը։

Բեզոսի թռիչքը կտևի ընդամենը մոտավորապես 11 րոպե։  40 կմ բարձրության վրա կրող հրթիռից անջատվելուց հետո տիեզերանավը  մոտավորապես 105 կիլոմետր բարձրություն կհավաքի, մի քանի րոպե կմնա անկշռելիության գոտում, ապա անկարգելներով ցած կիջնի։ Բեզոսն այնքան վստահ է հրթիռի և տիեզերանավի, ինչպես նաև վթարային փրկության համակարգերի անվտանգության հարցում, որ անձնակազմի անդամները տիեզերք կմեկնեն առանց սկաֆանդրների, միայն Blue Origin-ի թռիչքային ֆիրմային համազգեստներով։

Տիեզերանավի մեկնարը նախատեսված է ժամը 9-ին՝ Արևելյան ափի ժամանակով (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 16։00)։ Թռիչքը ուղիղ կհեռարձակվի Blue Origin-ի կայքով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորի Գաուֆը կորոնավիրոսի պատճառով բաց կթողնի Տոկիո-2020-ը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 194 նոր դեպք, 102 առողջացած, 3 մահ