‘Ջիանի դե Բիազի. «Մրցակիցը բավականին ուժեղ է, իրեն լավ է դրսեւորում հատկապես պաշտպանությունում»’

1131

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիազին ներկա է գտնվել այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում զրուցել է նաեւ լրագրողների հետ,- այս մասին հայտնում է «shqiperia.com»-ը:

 

Իտալացի մասնագետն անդրադարձել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականին, որին Ալբանիան հյուրընկալելու է մարտի 29-ին: 

Դե Բիազին նշել է, որ Հայաստանի հավաքականը վերջին խաղերում լավ է պաշտպանվում. «Մրցակիցը բավականին ուժեղ է, իրեն լավ է դրսեւորում հատկապես պաշտպանությունում, բայց եթե մենք ցուցադրենք այն ֆուտբոլը, որը խաղացել ենք վերջին ընկերական խաղերում, ապա կկարողանանք հաղթել»: 

Ալբանացիների մարզիչը խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի մասին. «Հնարավոր է, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» չի կարողանում իր լավագույն խաղը ցուցադրել, բայց հավաքականում նա կարող է այլ կերպ խաղալ»:

Նախորդ հոդվածը‘Ինդիան Ուելս. Նովակ Ջոկովիչը եզրափակչում է ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն մայիսին կքննարկի «եռակի պատիժը»’