‘Ջիհադիստները Հալեպում պայթեցրել են սիրիական հետախուզության կենտրոնակայանը’

795

Տասնյակ աշխարհազորայիններ և անվտանգության ծառայության աշխատակիցներ են զոհվել Հալեպում Սիրիայի ՌՕՈՒ կենտրոնակայանի վրա հարձակման արդյունքում, հաղորդել է իրավապաշտպանների դիտորդական խումբը:

Հարձակումից անմիջապես առաջ շինության տակ փորված թունելում գործի է գցվել հզոր պայթուցիկ սարք: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ըստ Գրինվիչի՝ ժամը 15.31-ին Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ:

Լոնդոնում տեղակայված՝ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներով՝ հարձակումը գործել են ջիհադիստները: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորումը, որի գրոհայինները թունել են փորել հետախուզության շենքի տակ և այնտեղ պայթուցիկ են տեղադրել:

Պայթյունից անմիջապես հետո քաղաքի այդ մասում կատաղի մարտեր են բռնկվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գերագույն ռադայում առաջարկում են Չեռնոբիլում ստեղծել միջազգային տնտեսական հարթակ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի’