‘Ջհանգիրյան. ԱԺ-ում հարցերը քննարկելիս պետք է հիմք ընդունել ժամանակագրությունը’

777

ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ Ազգային ժողովի նախագահը լիազորություն չունի արտահերթ հարցերի քննարկման հերթականություն սահմանելու: «Եթե նման հարց է ծագում, ապա մենք պետք է շարժվենք ըստ ժամանակագրության, քանի որ դասակարգումներ չկան: Պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ նախորդ նստաշրջանում արտահերթ ճանաչված հարցը մինչեւ հիմա չի քննարկել, իսկ հիմա էլ դուք ցանկանում եք՝ այն քննարկվի հերթական հարցերից հետո: Այո՛, ես համաձայն եմ, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամկետը սահմանված է օրենքով, բայց չէ՞ որ  պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ հրավիրված նիստը նույնպես սահմանված է օրենքով: Հետեւաբեր, պետք է հիմք ընդունենք ժամանակագրությունը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:  

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հայտնեց, թե ընդունում է Գագիկ Ջհանգիրյանի նշած կետերը, իսկ հարցը գտնվում է օրակարգում եւ կքննարկվի այն ժամանակ, երբ դրանից ավելի կարեւորություն ունեցող հարցերը արդեն քննարկված կլինեն:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին. Դուք իմաստազրկում եք արտահերթ քննարկման ինստիտուտը’
Հաջորդ հոդվածը‘Գեներալ Մանվելը չի արդարացնում բռնությունները (Տեսանյութ)’