‘Ջհանգիրյան. Բռնության դեպքերի մտացածին շարժառիթներ ներկայացնելը կարժեզրկի բացահայտումները’

1159

Այսօր 18.30-ին ԱԺ-ը արտահերթ նիստ կհրավիրի՝ վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները դատապարտող հայտարարության նախագիծը քննարկելու համար:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն ԱԺ աշխատակազմին է ներկայացրել արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը։

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ-ում 6 խմբակցությունները դռնփակ քննարկում էին անցկացրել, սակայն ՀՀԿ–ն չէր համաձայնել ներկայացրած հայտարարության տեքստին, որտեղ նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջն է եղել։

ԱԺ ոչիշխանական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը առանձին նիստով համապատասխան հայտարարության նախագիծ են մշակել: Միեւնույն ժամանակ, նույն առիթով նախագիծ է ներկայացրել նաեւ ՀՀԿ խմբակցությունը:

ՀԱԿ խմբակցությունից պտգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ընդդիմությունը ՀՀԿ նախագծից տեղյակ չէ:

Նրա խոսքով, արտահերթ նիստը հրավիրվում է հենց այդ նպատակով, որպեսզի փոխընդունելի հայտարարության տեքստ կազմվի եւ ընդունվի: Նրա խոսքով, հնարավոր է՝ քննարկման ներկայացվի մեկի ավելի տաբերակներ, բայց հայտարարությունը մեկն էլ լինելու:

ԱԺ-ը որպես բարձրագույն օրենսդիր եւ ներկայացուցչական մարմին, պետք է դատապարտի կատարված բռնության դեպքերը եւ համապատասխան պահանջներ ներկայացնի իրավապահ մարմիններին», ասաց Ջհանգիրյանը՝ նշելով, որ որոշման նախագծում բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումները արտացոլված են:

Ինչ վերաբերում է հայտնի բռնությունների դեպքերի շարժառիթներին, ապա Ջհանգիրյանը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները կներկայացնեն հանցագործությունների իրական, այլ ոչ թե մտացածին շարժառիթներ:

«Ծիծաղելի, մտացածին շարժառիթների ներկայացումը կարժեզրկի ամբողջ բացահայտումները», — նշեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը կդիմի ՍԴ՝ ԴԱՀԿ լիազորությունները հակասահմանադրական ճանաչելու հայցով ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն բռնությունները դատապարտելու հարցով արտահերթ նիստ կգումարի’