‘Ջհանգիրյան. Կոնգրեսի նախագծով նախատեսվում է ֆինանսական փոխհատուցում Մարտի 1-յան սպանդի զոհերի իրավահաջորդներին (տեսանյութ)’

1592

Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձավ Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիայի ընդունումը ձգձգելու հարցին՝ նշելով, որ ակնհայտ էր, որ Կոնվենցիայի ընդունմամբ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին որոշակի փոխհատուցում կտրամադրվեր:

«Նախորդ տարի Սերժ Սարգսյանի հրամանագրով կոնվենցիայի վավերացման գործընթացը կասեցվել է միայն վարչապետի առաջարկությամբ, ինչը բոլորի համար ամոթալի է. կոնվենցիան ստորագրվել է 2003 թվականին, իսկ 10 տարի ոնց որոշվում է կայացվել այն հանելու»,- նշեց Ջհանգիրյանը: Խոսքի վերջում նա հայտարարեց, որ անկախ հանցագործների հայտնաբերումից՝ տուժողներին հասցված վնասը փոխահատուցելու եւ պրոցեսը չկասեցնելու նպատակով «Հայ ազգային կոնգրեսը» կշրջանառի նախագիծ, որով նախատեսվում է ֆինանսական փոխհատուցում տրամադրել Մարտի 1-յան սպանդի զոհերի իրավահաջորդներին:

Նախորդ հոդվածը‘ Ջոն Քերի. ԱՄՆ շարունակում է ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’