‘Ջհանգիրյան. Նախագահականից դատավոր նշանակելով՝ ՍԴ համամասնությունը խախտվում է ‘

916

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը համոզված է, որ ՍԴ անդամի թափուր պաշտոնում ԱԺ-ի կողմից նախագահականի աշխատակազմի իրավաբանական վարչության ղեկավարին նշանակելով՝ խախտվել է Սահմանադրությամբ սահմանված ՍԴ համամասնությունը:  iLur.am-ի հետ զրույցում նա նշեց. «Եկեք վերանանք անձից, թե ում են առաջադրել: Սահմանադրության համաձայն՝ ՍԴ 5 անդամին նշանակում է ԱԺ-ն, 4-ին՝ նախագահը: Ուստի,  ԱԺ-ի կողմից նշանակված ՍԴ անդամի տեղը թափուր մնալու դեպքում ենթադրվում է, որ այն պետք է լրացվի հենց ԱԺ ընտրությամբ, օրինակ՝ ԱԺ աշխատակազմից, թեկուզ՝ պատգամավորներից կամ բոլորովին այլ անձի: Բայց ԱԺ-ի թափուր տեղը այսօր լրացվում է նախագահի աշխատակազմից, և այսպես խախտվում է ՍԴ ձևավորման հիմքում դրված պարիտետային, ներքին հակակշռման սկզբունքը»:

Ըստ Ջհանգիրյանի՝ միգուցե տեսականորեն ԱԺ-ն ՍԴ անդամի իր թեկնածուին կարող է ընտրել նաև նախագահականից, բայց դրանով գործնականորեն խախտվում է համամասնությունը:

Նախորդ հոդվածը‘Սմբատ Այվազյանի դատավարությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արայիկ Թունյանը դարձավ Սահմանադրական դատարանի անդամ’