Ջոկովիչը գերազանցեց Ֆեդերերի ռեկորդը

631

Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում հունգարացի Մարտոն Ֆուչովիչի նկատմամբ հաղթանակի շնորհիվ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը գերազանցեց աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը։

Սերբ թենիսիստը աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում տարավ 418-րդ հաղթանակը։ Ֆեդերերը 417 հաղթանակ է տարել համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տեղում եղած ժամանակահատվածում։

Երրորդ տեղում ամերիկացի Ջիմի Քոնորսն է՝ 390 հաղթանակ։ Գործող մարզիկներից երրորդը իսպանացի Ռաֆայել Նադալն է՝ 250 հաղթանակ:

Նախորդ հոդվածըԹուրքական ոստիկանությունը հետաքննում է սոցցանցերում Էրդողանի առողջական վիճակի մասին լուրերը
Հաջորդ հոդվածըԲայդենը պահանջում է մինչև հունվար պատվաստել 84 մլն մարդու