‘
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ATP-1000 և ATP-2000 կարգի մրցաշարերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կարծիքն է հայտնել:
Ավելի վաղ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն առաջարկել էր «Մասթերսների» եզրափակիչներն անցկացնել 5-սեթանոց ձևաչափով, ինչին Ջոկովիչը դեմ է արտահայտվել.
«Լսել եմ Ռոջերի առաջարկի մասին, սակայն դեմ եմ դրան:
Ասեմ ավելին՝ ես անգամ 3-սեթանոց ձևաչափով կանցկացնեի «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի հանդիպումները: Երկրպագուների նոր սերունդն այնքան էլ չի սիրում երկարատև հանդիպումներ: Նրանք կենտրոնացնում են իրենց ուշադրությունը, բայց ցանկանում են՝ ամեն ինչ արագ վերջանա:
Սեթերի կրճատման միջոցով մենք ոչ միայն կշատացնենք թենիսի երկրպագուների քանակը, այլև օգուտ կտանք հենց թենիսիստներին: Կրկնում եմ՝ խաղերը պետք է լինեն ավելի դինամիկ և կարճ»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է «Daily Express»-ը:
‘