Ջոկովիչը երկրորդ հաղթանակը տարավ Ուիմբլդոնում

425

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակ տարավ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում։

Սերբ թենիսիստը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ, 79-րդ ռակետ Տանասի Կոկինակիսի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:4, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 3 րոպե։ Ջոկովիչը 23-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում։

Երրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի սերբ Միոմիր Կեցմանովիչը, որը երկրորդ շրջանում 3։1 հաշվով պարտության է մատնել չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին։

35-ամյա Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի 6-ակի հաղթող է։ 2021-ին եզրափակիչում նա հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին եւ պաշտպանում է տիտղոսը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Նախորդ հոդվածըԶելենսկին խոստացել է խզել կապերը Սիրիայի հետ
Հաջորդ հոդվածըՄեծ Բրիտանիան ևս 1,2 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային