‘Ջոկովիչը երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն’

692

Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դարձավ Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնը: 25-ամյա Ջոկովիչը երրորդ տարին անընդմեջ նվաճեց Australian Open-ի չեմպիոնի տիտղոսը, Ավստրալիայի բաց առաջնությունների պատմության մեջ նախադեպը չէր ունեցել:

Եզրափակիչում Ւոկովիչը համառ եւ դրամատիկ պայքարում կարողացավ կոտրել Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, բրիտանացի Էնդի Մարեյին: 3 ժամ 41 րոպե տեւած մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 6:7, 7:6, 6:3, 6:2 հաշվով:

Սա Ջոկովիչի չորրորդ հաղթանակն էր Australian Open-ում եւ 6-րդը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Նա Մելբուրնում հաղթել էր նաեւ 2008, 2011 եւ 2012 թվականներին:

Ավստրալիայի բաց առաջնության, Տղամարդիկ, եզրափակիչ 

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 3) – 6:7, 7:6, 6:3, 6:2

Նախորդ հոդվածը‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդ կուրսանտի մտորումներն ու երազանքը’