‘
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նոր մրցաշրջանը սկսելու է Դոհայում:
Սերբ թենիսիստը մասնակցելու է Դոհայի մրցաշարին, որը մեկնարկելու է այս տարվա դեկտեմբերի 31-ին և ավարտվելու է 2019 թվականի հունվարի 6-ին:
Նովակ Ջոկովիչը չորրորդ անգամ է մասնակցելու է Դոհայի մրցաշարին և պայքարելու է երրորդ անընդմեջ չեմպիոնության համար:
Նշենք, որ բացի Ջոկովիչից Դոհայի մրցաշարում իրենց մասնակցությունը հաստատել են Դոմինիկ Տիմը, Կարեն Խաչանովը և Մարկո Չեկինատոն:
‘