Ջոկովիչը չի մասնակցի US Open-ին

337

Tennis World USA-ի հաղորդմամբ՝ 35-ամյա թենիսիստը հրաժարվել է US Open-ին մասնակցելուց: 

Ջոկովիչը բաց է թողնում հյուսիսամերիկյան բոլոր մրցաշարերը, քանի որ ԱՄՆ-ի և Կանադայի կառավարությունները արգելում են երկիր մուտք գործել այն անձանց, որոնք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Թենիսիստը բազմիցս նշել է, որ չի պատրաստվում պատվաստվել:

Հիշեցնենք, որ Նովակը հունվարին ժամանել էր Ավստրալիա, սակայն չէր մասնակցել Australian Open-ի այս տարվա խաղարկությանը նույն պատճառով:  

«Ռոլան Գարոսում» Ջոկովիչը հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր մրցաշարի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալին, իսկ «Ուիմբլդոնում» նվաճել էր տիտղոսը՝ եզրափակիչում առավելության հասնելով Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրյոսի նկատմամբ:  

US Open-ը կայանալու է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 12-ը:

Նախորդ հոդվածըԿազեմիրոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըԵԱ. Հայ շախմատիստուհիների հաղթական օրը