Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց 13-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ կամային հաղթական տարավ 5 սեթում՝ 5:7, 2:6, 6:3, 6:2, 6:2։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 35 րոպե։
Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Դավիթ Գոֆենի եւ բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։