Ջոկովիչը 7-րդ անգամ ստացավ առաջին ռակետի գավաթը

435

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ստացավ տարվա առաջին ռակետի գավաթը։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության առաջին տուրում նորվեգացի Կասպեր Ռուուդին հաղթելու շնորհիվ Ջոկովիչը 7-րդ անգամ տարին կավարտի համաշխարհային դասակարգման առաջին տեղում։

Նա գերազանցեց ամերիկացի Փիթ Սամփրասի ռեկորդը՝ 6 տարի (1993-1998)։

Ջոկովիչը մրցաշրջանն առաջին տեղում է ավարտել նաեւ 2011-2012, 2014-2015, 2018, 2020 թվականներին։

Նախորդ հոդվածըՊուտինն ու Մակրոնը քննարկել են նաեւ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
Հաջորդ հոդվածըԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ