‘ Ջոկովիչին 200 հազար դոլար են առաջարկել պարտվելու դիմաց’

1021

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պատմել է, որնրան 200 հազար դոլար են առաջարկել Սանկտ Պետերբուրգում 2007-ին կայացած մրցաշարին մասնակցելու եւ առաջին մրցախաղում պարտվելու համար: Սերբ թենիսիստի խոսքով՝ նա մերժել է եւ հրաժարվել մասնակցել այդ մրցաշարին: 

«Անձամբ ինձ հետ նրանք չեն զրուցել: Ինձ հետ կապ հաստատեցին այն մարդկանց միջոցով, որոնց հետ ես համագործակցում էի այդ ժամանակ: Իհարկե, մենք մերժեցինք այդ առաջարկը: Այդ մարդը փորձում էր զրուցել իմ հետ, սակայն դա չհաջողվեց նրան: Վերջին 6-7 տարում նման բան չեմ լսել: Անձամբ ինձ ոչ ոք չէր դիմել, այդ պատճառով ասելու ոչինչ չունեմ: Ինձ համար դա հանցագործություն է սպորտում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Daily Mail- ը:

Նախորդ հոդվածը‘Australian Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը մեկնարկեցին հաղթանակով’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Ուիլյամսը և Շարապովան մեկնարկեցին հաղթանակով’