«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 19–ակի հաղթող Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ կարիերայում վաստակած մրցանակային գումարը հասցրեց 150 միլիոն դոլարի, հաղորդում է ESPN-ը։
Աշխարհի առաջին ռակետն առաջինն է թենիսիստներից, որ հասնում է 150 միլիոնի սահմանին։ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ հասնելու համար սերբ թենիսիստը կստանա 416 հազար դոլար։ Այս մրցաշարի մենախաղի հաղթողը կստանա մոտ 2 միլիոն դոլար։
Երկրորդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 130 միլիոն դոլար։ Երրորդը իսպանացի Ռաֆայել Նադալն է՝ 125 միլիոն դոլար։ Չորրորդ տեղում է բրիտանացի Էնդի Մարեյը՝ 62 միլիոն դոլար։