‘
Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող Մասթերս-1000 կարգի թենիսի մրցաշարում կայացել են քառորդ եզրափակչի հանդիպումները:
Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը 7:6 (6), 6:4 հաշվով պարտության է մատնել Թոմաշ Բերդիխին: Խաղը շարունակվել է 2 ժամ 2 րոպե:
Կիսաեզրափակչում սերբը կմրցի Գաել Մոնֆիսի հետ, ով 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել Միլոշ Ռաոնիչի նկատմամբ:
Rogers Cup-ի եզրափակչի համար պայքարում կմրցեն նաև Կեի Նիշիկորին ու Ստեն Վավրինկան, ովքեր քառորդ եզրափակչում, համապատասխանաբար, հաղթել են Գրիգոր Դիմիտրովին (6:3, 3:6, 6:2) և Քևին Անդերսոնին (6:3, 6:1):
‘