‘
Բոստոնյան մարաթոնում ռումբ պայթեցնելու համար դատապարտված Ջոհար Ցարնաևը լաց է եղել Բոստոնի դաշնային դատարանում, երբ որպես վկա հանդես եկող նրա հարազատները երդվյալ ատենակալներին կոչ են արել խնայել իր կյանքը:
Ցարնաևը, որ երկարատև դատավարության ողջ ընթացքում առանձնապես որևէ հույզ չէր արտահայտել, առաջին անգամ հուզվել է, երբ ցուցմունք է տվել նրա մորաքույրը:
Երդվյալ ատենակալները պետք է որոշեն՝ մահապատժի դատապարտե՞ն 21-ամյա չեչենին, թե՞ ոչ:
2013 թ. ապրիլին Բոստոնի մարաթոնում Թամերլան և Ջոհար Ցարնաևների պայթեցրած ռումբը երեք մարդու կյանք խլեց, 264 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ:
Ցարնաևի փաստաբանները ընդունել են նրա մասնակցությունը Բոստոնում ռումբի պայթեցման գործում, սակայն նրանք պնդում են, որ պայթյունի կազմակերպիչը եղել է ավագ եղբայրը՝ Թամերլանը: Փոխանցում է BBC-ն:
‘