‘Ջոնաթան Էյվս. «ԵՄ-ն քննարկում է Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո ստեղծված վիճակը»’

872

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը այսօր հայտարարել է, որ այս պահին թե՛ Հայաստանը և թե՛ ԵՄ-ն քննարկում են այն իրավիճակը, որը ստեղծվել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո:

Միացյալ Թագավորության դեսպանը հայտարարել է, որ այժմ փորձում են գտնել այն ճիշտ ձևաչափը, որը թույլ կտա առաջ տանել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Իր խոսքում դեսպան Ջոնաթան Էյվսը նաև նշել է. «Պետք է խրախուսել Հայաստանին՝ հանդես գալ ավելի պարզ ու կոնկրետ առաջարկներով, թե որ բնագավառներում են տեսնում մեր ապագա համագործակցությունը, և որոնք են Հայաստանի առաջնահերթությունները: Ես կուզեի հատկապես նշել, որ երկու կողմից էլ կա դրական ցանկություն՝ առաջ տանելու այդ հարաբերությունները»:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Breaking Bad. Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի վարչապետը փորձելու է համոզել ԱՄՆ-ին՝ զիջումներ չանել Իրանին’