‘Ջոնի Էվանս. Մրցավարը ճիշտ է արել, որ հեռացրել է Տորեսին’

713

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոնի Էվանսը անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» հետ խաղի (3:2) այն դրվագին, երբ մրցավարը հեռացրեց լոնդոնցիների հարձակվող Ֆերնանդո Տորեսին՝ Էվանսի հետ պայքարում իբրեւ սիմուլյացիայի համար:

«Ես 100 տոկոսով վստահ էի, որ Տորեսի ոտքին չեն դիպել, սակայն երբ խաղից հետո դիտեցի այդ դրվագի կրկնապատկերը, ինձ թվաց, որ հպում եղել է: Բոլոր դեպքերում, դա վայրն ընկնելու առիթ չէ, ես նրան գրեթե չէի կպել: Հավանաբար, Ֆերնանդոն մտածել է, որ չի հասնի գնդակին եւ այդ պատճառով ընկել է: Կարծում եմ, որ մրցավարը ճիշտ է վարվել՝ նրան հեռացնելով»,- Էվանսի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դաշտից հեռացրեց լոնդոնցիների երկու խաղացողի՝ Իվանովիչին եւ Տորեսին, ինչպես նաեւ հաշվեց «ՄՅՈւ»-ի վերջին գոլը, որը խփվել էր խաղից դուրս վիճակից:

Նախորդ հոդվածը‘Չին ույգուրները միացել են սիրիացի ապստամբներին ‘
Հաջորդ հոդվածը‘Սլովենիայում երկու գնացք է բախվել. կա առնվազն 18 տուժած ‘